Երեկ աչքովս ընկավ «Առավոտ» թերթի հոդվածը, որտեղ ասվում էր, որ Զարուհի Փոստանջյանն ու իր թիմակիցներն Էրեբունիում ասել են, որ միակ ընդդիմադիրը իրենք են: Հոդվածում նաև ներկայացվում էին «Ելք» դաշինքի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կարծիքները միևնույն թեմայի շուրջ:
Պատասխաններից ամենազավեշտալին Էդմոն Մարուքյանի խոսքն էր, որտեղ հիմնական միտքն այն էր, որ իրենք ընդդիմություն լինելու համար չեն պայքարում և միակ ընդդիմադիր լինելու գաղափարն իրենց համար խորթ է:
Առաջին հայացքից բավականին նորմալ թվացող այս մտքի զավեշտն այն է, որ դեռ մի ամիս հազիվ է անցել ԱԺ ընտրություններից, որի նախընտրական քարոզարշավում «ԵԼՔ» դաշինքի անդամները ամեն պատեհ-անպատեհ առիթով նշում էին, թե իրենք են միակ ընդիմադիր ուժը և եկել են, որ փրկեն բոլորին:
Հ.Գ. Իհարկե, առաջին անգամ չէ, որ Էդմոնը կամ Նիկոլը մոռանում են իրենց անցյալը: Երևի «ԵԼՔ»-ը մոռանալն է: