Armtimes.com-ը գրում է.«Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր թեկնածու առաջադրված, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ֆեյսբուք սոցիալական ցանցից է տեղեկացել, որ ինքը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Այս մասին Մուշեղ Սաղաթելյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ պնդելով, որ ինքը ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի գրել եւ ԿԸՀ չի ներկայացրել:
- Պարոն Սաղաթելյան, դուք ինչո՞ւ որոշեցիք ինքնաբացարկի դիմում գրել եւ ներկայացնել ԿԸՀ:
- Ես ոչ մի ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել:
- ԿԸՀ նման դիմում չե՞ք ներկայացրել:
- Այո, ես այդ թեմայով ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո, ո՛չ մեկի հետ ոչ մի բառի փոխանակում չի եղել:
- Իսկ չի՞ եղել այնպիսի դեպք, որ ընտրություններից առաջ ինքնաբացարկի դիմում գրած եւ թողած լինեք «Ծառուկյան դաշինքի» ցուցակը գլխավորած Գագիկ Ծառուկյանի մոտ:
- Ես ոչ մի տեղ դիմում չեմ գրել, ես մի տեղ մի անգամ կենտրոնական շտաբում մի հատ մատյան էր, դրա մեջ մի հատ ստորագրություն եմ դրել: Ասեցին գործերը հանձնել վերջացրել եք, ասեցի՝ այո, ասեցին՝ դե ստորագրեք, այդտեղ ստորագրել եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



