Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում հստակ պահանջ կա, որի պատասխանը ես չտեսա Սերժ Սարգսյանի նամակում:
Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին ավելի սթափ և հավասարակշռված է տրամաբանում, քան շատ ու շատ այլ մարդիկ, ովքեր ամեն օր հաց են ուտում:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպում և խոսակցությունը պետք է լինի բաց և հանրային, հակառակ դեպքում դուրս կգա ու կասի, որ Րաֆֆուն ասացի՝ գնա, ասա սա կամ նա:
Կամ էլ կարող է վարվել այնպես, ինչպես ՀԱԿ-ի հետ վարվեց: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցի, երկարաձգի, իսկ միևնույն ժամանակ սադրիչ քայլերի դիմեն, որ հրահրեն բախումներ, մի քանիսին ձերբակալեն ու ասեն՝ էլ խոսելու բան չկա:
Ցանկացած դեպքում, եթե գործնական քայլեր են արվելու, պետք է արվեն մինչև ապրիլի 9-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/472609752810385?
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել