Tert.am-ը գրում է.

Եթե ինքնաբացարկի դիմում չեմ գրել, դա չի նշանակում, որ ես արդեն Ազգային ժողովի պատգամավոր եմ համարվում: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ նորընտիր պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:

«Մենք դեռ ժամանակ ունենք, սահմանված կարգով ամեն ինչ կքննարկվի և որոշում կկայացվի: Այս հարցը քննարկվել և քննարկվելու է կուսակցության գործադիր մարմնում»,- նշեց Գրիգորյանը։

Նա միաժամանակ հայտնեց, որ եթե պատգամավորի մանդատից չի հրաժարվել, դա ինչ-որ բան նշանակում է: Հարցին, թե որտեղ է նախընտրում աշխատել՝ օրենսդիր մարմնո՞ւմ, թե՞ մարզպետի պաշտոնում, Գրիգորյանը պատասխանեց. «Ես իմ ցանկությունների մասին բարձրաձայն չպետք է խոսեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել