Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել են, թե ինչ թեմաներ են շոշափել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` ի թիվս այլ հարցերի ղեկավարները անդրադարձել են երկկողմ համագործակցությանը:
Պուտինն ընդգծել է, որ Գերմանիան շարունակում է լինել Ռուսաստանի առաջատար տնտեսական գործընկերը` չնայած հայտնի քաղաքական դժվարությունների և գլոբալ տնտեսական կոնյուկտուրայի տատանումների:
Պուտինն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է:
Մերկելն, իր հերթին, նշել է, որ Պուտինի հետ բանակցությունները ինտենսիվ են ընթանում և Ռուսաստանին կառուցողական գործընկեր անվանել: Մերկելի խոսքերով` Մոսկվան և Բեռլինը պետք է միշտ շարունակեն երկխոսությունը` չնայած առկա խնդիրների:



