Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան փոխանցման ժամկետը կախված է ռուսական դատարանի վճռից: «Արմենպրես»¬-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
 Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-¬ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

 «Հրաչյա Հարությունյանի փոխանցման հետ կապված հստակ ժամկետ դեռևս չկա: Այդ ամենը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ է կարգավորվում: Արդարադատության նախարարությունը բոլոր ընթացակարգերը կատարել է, և սպասում ենք ռուսական կողմի արձագանքին, մասնավորապես դատական վճռին»,¬- ասաց Քրմոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել