Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները մինչև ապրիլի 9-ը աստիճանաբար կնվազեն և կհասնեն տրամաբանական ավարտին, քանի որ իր գործողությունների և ասելիքների առումով նորություններ չկան: Նա նույն պահանջն է ներկայացնում, ինչը ներկայացրել էր Ս.Սարգսյանի -ի հետ առաջին հանդիպման ժամանակ և ստացել մերժում: Ապրիլի 9-ին կմնա միայն սադրանքներ ստեղծելու մեխանիզմը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին և հեռու է Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճից: Թե ինչքանով կստացվի նրա կողքը կանգնածներին ստեղծել այդ սադրանքները քաղաքական եռուզեռի մեջ մնալու և դրանից հնարավորինս օգուտով դուրս գալու համար, ժամանակը ցույց կտա, բայց այդ օրը լինելու է պայքարի տրամաբանական և միևնույն ժամանակ անտրամաբանական ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել