Yerkir.am-ը գրում է.

 Թրամփը երդման արարողությունից հետո չի շփվել Օբամայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շփվել իր նախորդի՝ Բարաք Օբամայի հետ հունվարի 20-ին տեղի ունեցած երդման արարողությունից ի վեր. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին նա հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ իրենց միջև շփման բացակայությունը վատ է, սակայն ինքը զարմացած չէ՝ հաշվի առնելով իրենց պատմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել