Image result for pedro agramuntՏխրահռչակ Պեդրո Ագրամունտը իր շուրջ ստեղծված աղմուկի համար մեղադրել է Հայաստանին ու ամերիկացի Ջորջ Սորոսին, ով ամբողջ աշխարհին հայտնի է իր հիմնադրամով ու տարբեր երկրների հատկացվող գումարներով։ Հայաստանի ու Ագրամունտի ջրերը վաղուց մի գետով չեն հոսում, դա հայտնի իրողություն է, սակայն Ագրամունտը, փաստորեն, երեկ, երբ իր անվստահության հարցը դրվել էր ԵԽԽՎ խորհրդաժողովում, չներակայանալով՝ առաջին «քաղաքական պրիտենզիաներն» է ներկայացնում Հայաստանին։ Սրա մասին պարոն Ագրամունտը վաղուց պիտի մտածեր, երբ ազատագրված տարածքները կոչում էր հայկական զորքերի կողմից օկուպացված ադրբեջանական հողեր։ Վաղուց պիտի մտածեր սրա մասին, որովհետև որպես եվրոպական խորհրդի ամենագլխավոր գործող անձ՝ պետք է լիներ հնարավորինս անաչառ, մինչդեռ հակահայկական բանաձևեր ընդունելով նա դադարեց լինել այդպիսին։ Սակայն Հայաստանի պատճառով չէ, որ Ագրամունտը հայտնվել է այդպիսի իրավիճակում։ Նա նաև այցելել էր Սիրիա ռուսական պատվիրակության հետ ու Դամասկոսում հանդիպել նախագահ Բաշար Ալ Ասադի հետ։ Սա էլ, ըստ էության, լցրել է Եվրոպական պատվիրակությունների համբերության բաժակն, ու վերջիններս անվստահություն են հայտնել Ագրամունտին։ Սպասվում է, որ մոտ օրերս նրա հարցով Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն կկայացնի վերջնական որոշում՝ ի վերջո զրկվո՞ւմ է Ագրամունտը իր պաշտոնից, թե՞ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել