Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զրոյացնում են 6000 վստահված անձանց հավաքագրման v6000 համակարգը ու հիմա էլ սկսում են Երևանի քաղաքապետի ընտրությունների համար 1000 վստահված անձանց գրանցումը:
Գործընթացը, ինչպես հիշում ենք, սկիզբ էր առել դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վտսահեցնում էին, որ 6000 վստահված անձանց միջոցով հնարավորություն կունենան ընտրություններում գրանցելու հաղթանակ ու փաստացի իրականացնել իշխանափոխություն: Բացի նրանից, որ չհաջողվեց վերջիններիս հաղթահարել վստահված անձանց սահմանված 6000-ի շեմը, նաև պարտություններ կրեցին անգամ այն ընտրատեղամասներում, որտեղ ունեին ՔՊ-ի վստահված անձինք: Օրինակ՝ Հրազդանը, որտեղ վերջիններս, փաստացի, ամենամեծ հավանականություններն ունեին, պարտվեցին:
Այլ կերպ ասած՝ Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց: Հիմա վերսկսում են նույն գործընթացը: Բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր են փորձում լուծել այս գործընթացով: Այստեղ տեղին է հիշել «v6000 օպերացիայի» ձախողումից հետո Փաշինյանի և իր կողմնակիցների հայտարարությունները, ըստ որոնց՝ ընտրությունների ժամանակ իրենք պահել են քաղաքացիների քվեները, և ընտրությունը եղել է քաղաքացիներինը: Այլ կերպ ասած՝ իրենք իրենց արդարացնելու, ջրից չոր դուրս գալու համար ասացին, որ վստահված անձինք գործել են փայլուն, ու ամբողջ մեղավորությունը ժողովրդինն է: Դրանով էլ լեգիտիմացրին ընտրությունների արդյունքները: Հիմք ունենք ենթադրելու, որ սցենարը կրկնվում է, և Նիկոլը պատրաստվում է երկրորդ անգամ լվանալ ձեռքերը: