Panarmenian.net-ը գրում է.
Պաշտոնական Անկարայի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, սակայն Չեխիայի նախագահը բնավ մտադիր չէ վերանայել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հիասթափություն է արտահայտել Չեխիայի հայ համայնքին նախագահ Զեմանի հասցեագրած նամակի կապակցությամբ, որով նա վերահաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/238618/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



