Այսօր Թուրքիայում տեղի է ունենում թվով 7-րդ սահմանադրական հանրաքվեն: Մինչ այս Թուրքիայում անց է կացվել սահմանադրական փոփոխությունների 6 հանրաքվե, և միակ ձախողվածը 1988թ. սահմանադրական հանրաքվեն էր, որը նախատեսում էր փոփոխություններ իրականացնել սահմանադրության համապատասխան հոդվածում և դրանով իսկ տեղական կառավարման մարմինների վաղաժամ ընտրություններ իրականացնել: Ամենաշատ, ռեկորդային այո ստացած հանրաքվեն 1982-ի սահմանադրական հանրաքվեն էր՝ մոտ 91 տոկոս քվեով: Իսկ 1987թ. հանրաքվեն անցավ ընդամենը 0.35 տոկոս ձայների առավելությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: