Երևանի քաղաքապետի ընտրությունները, կարծում ենք, կլինեն քաղաքական այն միջոցառումը, որից հետո Հայաստանը բավականին երկար ժամանակ ադապտացիոն փուլ կապրի, որպեսզի վերադառան բնականոն կյանքին։ Ինչո՞ւ ենք այդպես մտածում, որովհետև նոր պառլամենտական ընտրակարգին հարմարվելու առումով դեռ շատ խնդիրներ է ունենալու նույն ՀՀԿ-ն, էլ ինչ մնաց մյուս կուսակցությունները։ Հայաստանում պարզապես մինչ այս, երբ որոշումները կայացվել են միայն մի կետից, սովորություն է դարձել հալած յուղի պես ընդունել այն, ինչ ասվում է։ Այժմ պատասխանատվություն պետք է ստանձնի կուսակցությունը, իսկ դա իրենից ենթադրում է աշխատանքներ, որի պատասխանը մենք չենք կարող այս պահին տալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը՝ արդյոք կուսակցությունները ի վիճակի են գործ անել, թե ոչ։ Ի՞նչ է իրենից ենթադրում կուսակցական աշխատանքը։ Բառացիորեն ամենօրյա աշխատանքներ, քննարկումներ, հանրության հետ շփումներ, իսկ դատելով Հայաստանի քաղաքական ուժերի թամբալ վերաբեմունքից՝ մի տեսակ դժվար է թվում, թե արդյոք նրանք կարող են առանց ընտրական պրոցեսների աշխատել սիստեմատիկ հաջորդականությամբ։ Բայց, ինչպես ասում են, նախօրոք չվատաբանենք ու հավատանք, որ ի վերջո Հայաստանում կհասկանան, որ հաջողության գրավականը սիստեմատիկ աշխատանքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: