Tert.am-ը գրում է․

ԱՄՆ թևավոր հրթիռները հարվածներ են հասցրել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային, հաղորդում է NBC News հեռուստաալիքը՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը գործարկել է "Tomahawk" տեսակի շուրջ 50 հրթիռ Միջերկրական ծովում գտնվող իր նավերից:

Դրանք ուղղված են եղել Հոմսի տարածաշրջանում սիրիական իշխանությունների ռազմաբազային, և ունեցել են, նախագահ Թրամփի խոսքերով, պատժիչ նշանակություն:


Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ:  Քիմհարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել