Ադրբեջանը շարունակում է իր բանակի կազմում իսլամիստ-ծայրահեղականների ընդգրկման քաղաքականությունը: Ծայրահեղականների «ապրիլյան հետքի» մասին վերջին շրջանում նույնիսկ Հայաստանի նախագահը խոսեց:
Պարզվում է՝ այդ կարգի ահաբեկիչներին բանակային ծառայության ընդգրկելու գործընթացը նախապատրաստվել էր դեռևս 2015թ-ին, երբ որոշվել էր թույլատրել արտասահմանցիներին պայմանագրային հիմունքներով ծառայել ադրբեջանական բանակում: Դրա համար ընդամենը պահանջվում էր ներկայացնել անձնագիր և կրթության վերաբերյալ փաստաթուղթ:
Ըստ էության՝ ծայրահեղականներին մոբիլիզացնելը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ նրանք հիմնականում փորձառու են, երկրորդ՝ նրանց մահվան դեպքերը քողարկելը հեշտ է, իսկ Ադրբեջանի իշխանությունների համար դա ծայրահեղ կարևոր է: Այնպես որ, Ադրբեջանը սադրանքների նոր ուղիներ է փնտրում: