Արևմտյան մամուլը ժամանակակից աշխարհում քաղաքականության հիմնական որոշողն ու իրագործողն է, սակայն, ի տարբերություն ռուսական մեդիաների, այստեղ այլընտրանքն ավելի շատ է, ու ժողովրդավարության բարձր դոզա կա։ Սակայն սա երբեմն կայծակնային արագությամբ կարող է ի չիք դառնալ, որովհետև հայտնի պարբերականներում կարող ես այնպիսի վերլուծություններ տեսնել, դեպքերի այնպիսի հաջորդականության մեկնաբանության հիման վրա, որ աչքերդ կարող են ճակատիդ թռչել ու զարմանալ, թե ինչպես կարող են մարդուն իրավունքների ու հիմնարար ազատությունների ջատագով կայքերը այպիսի բաներ գրել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «The New York Times» թերթին, ով Ռուսաստանում տեղի ունեցած տեռորիստական ակտի վերաբերյալ հոդվածում մի այսպիսի հրապարակում էր տպել, ըստ որի՝ Ռուսաստանը դեռ երկար պիտի հատուցի Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի համար։ Անշուշտ, կարող ենք ասել, որ ազատ մամուլ է, կարող են գրել այն, ինչ ուզեն, սակայն ԱՄՆ-ն իրեն հռչակել է ահաբեկչության դեմ պայքարող համար մեկ երկիր, իսկ Ռուսաստանում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Սրանով, իմիջիայլոց, ամերիկյան մամուլը չի սահմանափկվում, սակայն էականը դա չէ։ Էականն այն է, որ ամերիկյան հասարակությունը սա ընդունում է շատ նորմալ, դեռ այն պահին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական խոսքեր ու աջակցություն է հայտնում Ռուսաստանի նախագահին։ Ի վերջո, խոսքը հասարակ մարդկային կյանքերի մասին է, ովքեր զոհվել են լրիվ պատահականորեն ու անմեղ են։ Իսկապես որ քսանմեկերորդ դարում աշխարհը կարծես թե լրիվ ցնդել է։ Մնում էր միայն, որ մի օր էլ նույն «The New York Times»-ը ողջունի ինչ-որ երկրում ահաբեկչական ակտն ու ողջույնի խոսք հղի ահաբեկիչներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: