Խիստ դրական երևույթ՝ իմ համոզմամբ: Հուսամ՝ դիտորդի կարգավիճակը օրինաչափորեն նրանց հետո կմղի դեպի «մասնակցողի կարգավիճակ», ու դա ճիշտ կլինի:
Երկրորդ՝ ամենատարբեր դիտորդների առատությունն էր (ընդհանուր, վայ թե 30 հազարի է հասնում գրանցված դիտորդների թիվը): Ու ինչն է հետաքրքիր, մի շարք ՀԿ-ներ (Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի, «Թրանսփերենսին» և այլն) որպես տեղական դիտորդ բոլ-բոլ վրացի և ուկրաինացի, նաև ռուս ու էլի մի շարք ազգերի նարկայացուցիչների էին ներկայացրել: Թե ասա՝ Ուկրաինայի քաղաքացի ուկրաինացուց կամ Վրաստանի քաղաքացի վրացուց ի՞նչ «տեղական դիտորդ»: Ու հիմա մտածում եմ, որ երևի Դանիել Իոաննիսյանին, Լևոն Բարսեղյանին ու էլի մի քանի թունդ իրավապաշտպանների պետք ա բոլորով շնորհակալություն հայտնենք, որ տեղական, այսինքն՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ դիտորդի բեջ-ի չեն արժանացրել, օրինակ՝ Ադրբեջանի քաղաքացի ազերիների կամ Թուրքիայի քաղաքացի թուրքերի, առհասարակ, թուրքերի, կամ պակիստանցիների ու էդպես շարունակ: Կարող էին, չէ՞...
Հա, ու մեկ էլ հետաքրքիր էր տեղեկանալ, որ Հայաստանում, բանից պարզվում է, ցանցային կիսաանհայտ լրատվամիջոցներ կան գրանցված, որ 50 և ավելի թղթակից ունեն...
Ու ակնհայտորեն նման «մելկի ժուլիկությունների» դիմած անձինք կրծքածեծիչ ու կոկորդապատռիչ կեցվածքով «վիզ դրած» մարտնչում են ընտրակեղծիքների դեմ...
Դե իհարկե կամ «տրենդի մեջ» ասած՝ դե իքստիքյան, համապատասխան...
Մնացածը՝ հետո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1414164851991264?notif_t=close_friend_activity¬if_id=1491211372543219
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել