Armtimes.com-ը գրում է.
 Գյումրու ավտոկայանի տարածքում գտնվող «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացն ընթանում է սկանդալներով:
 Մեզ տեղեկացրել են, որ տարածքում քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա է մարդկային կուտակումներ՝ ներսում եւ դրսում:
 Այս մասին բարձրաձայնում  է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու, Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը:  Վերջինս հավաստիացնում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայից քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում:
 Մեր այցելությունից հետո, պարզ դարձավ, որ նշյալ ընտրատեղամասում քաղաքացիներին ուղղորդում է ավտոկայանի թաղամասում բնակվող, գյումրեցիներին «Չոռնի» Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը: Վերջինս չհերքեց, որ իր թաղամասի բնակիչներին, հարազատներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության: Սակայն «Չոռնի» Անոն հերքեց այն տեղեկությունները, որ քվեաթերթիկ է բաժանում: Նա ասաց, որ միշտ էլ բոլոր ընտրությւոնների ժամանակ իր բարեկամներին եւ ծանոթներին հորդորում է գնալ ընտրության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել