
Ադրբեջանի ՊՆ կրկնվող ապատեղեկատվությունը՝ իբր ՀՀ ԶՈՒ կրակոցների վերաբերյալ, և Ալիևի հռետորաբանությունը՝ ուղղված ՀՀ Սահմանադրությանը, մեկ ընդհանուր ուղերձ ունեն՝ պատերազմի սպառնալիքը ժամանակավորապես կասեցվել է, բայց առկա է մշտապես։
Ալիևն ուղիղ ասում է՝ մինչև Հայաստանը չհրաժարվի ոչ միայն Արցախի, այլև իր ամբողջ պատմական հիշողությունից, իրավական ակունքներից ու ազգային ինքնությունից, «նոր ռազմական առճակատումը» մշտապես օրակարգում է։ Եվ հավելում է. «Մենք չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կդառնանք բարեկամ Հայաստանի հետ»։
Այս ֆոնին ՀՀ իշխանությունների պասիվ ու հնազանդ արձագանքները ոչ միայն անարդյունավետ են, այլև վտանգավոր՝ արտաքին ուղերձով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել թելադրվող պայմանները։
Հայաստանի ապագան չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, խոնարհման և ազգային հիշողության մոռացության վրա։
Ակտիվ, արժանապատիվ և նախաձեռնող քաղաքականությունը միակ ճանապարհն է՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը։
Իսկ այս ամենը չի կարող իրականանալ այն իշխանության օրոք, որի քաղաքականությունն է հենց արժեզրկել սուվերենությունը, աղավաղել պատմական հիշողությունը և օր օրի խորացնում է մեր ազգային անվտանգության ճգնաժամը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid0p2X4mmZ6TBEqLq2gdQCmrCiG87BGm7Zg8DPqaMyznpLe3EdcwnTDScjxqZMDxRrjl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել