Related imageՆախընտրական մրցապայքարը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Եթե մի փոքր հետ հայացք նետենք՝ կարող ենք փաստել, որ նախորդ ընտրությունների համեմատ 2017 թվականի խորհրդարանական ընտրապայքարը փոքր ինչ հանդարտ էր:

Ընդհանուր առմամբ դաշտում քաղաքական լուրջ դիսկուրս չնկատվեց: Թերևս միակ ուժը Կոնգրես-ՀԺԿ-ն էր, որը քննարկումների նոր ֆրոնտ բացեց ու քաղաքական խոսք բերեց հանրային դաշտ: Տեր-Պետրոսյանի հարցազրույցներին քաղաքական դաշտի առավել դեմագոգ հատվածը դիմավորեց վայնասունով, բայց անգամ այս պայմաններում առաջին նախագահի հիմնավորումները լուրջ հակափաստարկների չհանդիպեցին: Եթե անգամ որոշ կառույցների ղեկավարներ իրենց համակիրներով նետվեն մոտակա կամուրջներից, միևնույն է, փորձը ցույց է տվել, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումները ի վերջո իրականանում են, և դա ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է ապացուցվել:

Եթե հերթով անցնենք ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ծրագրային դրույթներով, ապա դժվար չի լինի նկատել, որ Կոնգրես ՀԺԿ դաշինքի առաջարկած բանաձն ամենակենսունակն է: Ի վերջո, քաղաքականապես ոչ սթափ զանգվածին պետք է հնարավորինս իզոլացնել այն հարցերից, որոնք ունեն համազգային նշանակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել