Այսօր Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ շրջանի վերջին թողարկումն է: Մինչ օրս, այս մեկ ամսվա ընթացքում, հյուրընկալել ենք ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերի ներկայացուցիչների: Նրանց տրամադրվել է հավասարաչափ ժամանակ: Այսօր` 23:20-ից, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ընտրությունների, անվտանգության, զինվորականի բարոյականության եւ «ապրիլ»-ների մասին ենք զրուցելու պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ: Հ.Գ. «Օրակարգից դուրս» հաղորդման իմ առաջին հյուրը Վիգեն Սարգսյանն էր, եւ առաջին անգամ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ էլ իմ զրուցակիցը կրկին Վիգեն Սարգսյանն է
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=802298963256628&id=100004295941500&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



