Այսօր «Օրակարգից դուրս» հաղորդման հյուրն է պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը


18:47 , 31 մարտ, 2017
Картинки по запросу վիգեն սարգսյանԱյսօր Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ շրջանի վերջին թողարկումն է: Մինչ օրս, այս մեկ ամսվա ընթացքում, հյուրընկալել ենք ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերի ներկայացուցիչների: Նրանց տրամադրվել է հավասարաչափ ժամանակ: Այսօր` 23:20-ից, ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ընտրությունների, անվտանգության, զինվորականի բարոյականության եւ «ապրիլ»-ների մասին ենք զրուցելու պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ:
Հ.Գ. «Օրակարգից դուրս» հաղորդման իմ առաջին հյուրը Վիգեն Սարգսյանն էր, եւ առաջին անգամ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ էլ իմ զրուցակիցը կրկին Վիգեն Սարգսյանն է