«Այս պատասխանատու գործը, որը ստանձնելու եմ, լինելու է նաև ձեր աջակցությամբ: Մենք միասին պիտի կարողանանաք լուծել մեր համայնքին վերաբերող բազմաթիվ խնդիրներ, կարծրատիպեր: Իմ ու ձեր կապը հնարավորություն է տալիս օրենսդրական մակարդակով կարգավորել բազմաթիվ խնդիրներ»,-այս մասին եզդի գործարարների հետ հանդիպմանը, ասաց Ռուստամ Մախմուդյանը, ով եզդիական համայնքի 4 թեկնածուներից առաջինն է:
Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն է ազգային փոքրամասնություններին ներգրավել, տեղ հատկացրել ընտրական ցուցակում, իսկ իրենք էլ պետք է իրենց մեջ ուժ ունենան սատար կանգնելու այդ քաղաքական ուժին:
«Ես համոզված եմ, որ բոլորդ էլ արդեն ունեք ձեր կայացրած որոշումը, թե որ քաղաքական ուժին եք ձեր ձայնը տալու: Մեր որոշակի հարցումները, ընդհանուր տրամադրվածությունները հաշվի առնելով, կարող ենք վստահ ասել, որ այո այսօր եզդիական համայնքը, եթե ոչ ամբողջապես, ապա մեծամասամբ կանգնած է ՀՀԿ-ի կողքին»,-նշեց բանախոսը և հավելեց.
«Ես ոչ մի բիզնես չունեմ, բայց ամեն ինչ պետք է անենք մեր բիզնես միջավայրի զարգացմանն համար»:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=208180&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել