ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցները մեծ իրարանցում են առաջացրել քաղաքական դաշտում: Ոմանց անադեկվատ և պոպուլիստական արձագանքներին լուրջ վերաբերվել չի կարելի, սակայն, այնուամենայնիվ, կարելի է մի փոքր անդրադարձ կատարել:
Մասնավորապես՝ խոսքը գնում է ՀՅԴ-ի մասին: Ավագ և երիտասարդ դաշնակցականների արձագանքը հիշեցնում էր ոչխարների բառաչ: Գեթ մեկ արձագանքում չկար առաջին նախագահի առաջարկած օրակարգի դեմ հակափաստարկ: Միայն գինովցած, չստացված հայրենասերների աշխարհը գրավելու կենացներ, որոնցով պետություններ չեն կառուցում:
Իհարկե, հասկանալի է, որ նախընտրական շրջանում անհիմն և հակափաստարկների բացակայությամբ քննադատությունները բավականին պոպուլյար են, սակայն Արցախի հարցում Ռուստամյանի պես խեղկատակների հայտարարությունները չպետք է լուրջ դիտարկել: Պաթոսախեղդ դաշնակցականները իրենց ամբողջ պատմության մեջ մեկ անգամ են ստացել ժողովրդի վստահությունը և իրենց թեթև ձեռքով երկու տարվա ընթացքում կործանել առաջին հանրապետության սուվերենությունը: