Ցանկացած կառավարման գործընթացում կարևոր է մենեջմենթի կատարելագործումը: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում բարձրաձայնվեց կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման խնդրի վերաբերյալ:
Մարզերում կատարված այցելությունների շրջանակներում իրականացված քննարկումները, բնակիչների կողմից ստացված դիմում-բողոքները՝ սնանկության գործերով կառավարիչների ոչ օպերատիվ աշխատանքի և պարտատերերի աշխատավարձի վճարման ուշացումների վերաբերյալ այն դարձրել են օրակարագային:
Գործադիր մարմնի ղեկավարը հանձնարարել է արդարադատության նախարարությանը 3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվարկված խնդիրների վերացման, ինչպես նաև սնանկության գործերով իրականացվող վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություն, ինչպես նաև մշակել քայլեր նախքան սնանկությունը կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար: