«Դուք չեք կարող ցուցանել զարգացած ժողովրդավարության որեւէ երկիր, որտեղ ընտրությունների առաջին փուլում երեւէ անհատ կամ կուսակցություն ստացել է ձայների (հըըմ) 58.64 տոկոս, ստանալ մի ընտրություններում, որը մեզ համար ուներ սկզբունքային նշանակություն եւ մի երկրում, որտեղ կան հազարավոր պրոբլեմներ, որտեղ շարունակվում է արտագաղթը, որտեղ մարդիկ չունեն իրենց սրտի ուզածի պես աշխատանք, որի բնակչության մեկ երրորդը աղքատ է, կարծում եմ` մեծ պատիվ է իշխանության համար եւ ինձ համար»...
Սա ասում է Սերժ Սարգսյանը, եւ ճիշտ է ասում, ճիշտ է ասում ոչ թե «պատվի» իմաստով, այլ աբսուրդության. որովհետեւ, իրոք, հնարավոր չէ ցույց տալ նորմալ, ժողովրդավարական մի երկիր, որտեղ կան հազարավոր պրոբլեմներ, որտեղ շարունակվում է արտագաղթը, որտեղ մարդիկ չունեն իրենց սրտի ուզածի պես աշխատանք, որի բնակչության մեկ երրորդը աղքատ է, բայց այդ մարդիկ գնան ու 58 տոկոսով քվեարկեն իշխանության թեկնածուի օգտին...
Ուրեմն, կամ այդ մարդիկ խելագար են, կամ նրանց են խելագարի տեղ դրել ու հիմա էլ «հըըմ» են անում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/429331513828100
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել