Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մարտի 28-ին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ժամանակ ԲՀ նախագահը նշեց, որ բարձր է գնահատում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը:
Կողմերը նաև խոսեցին երկկողմ հարաբերությունների և դրա հեռանկարների մասին: Նախագահ Լուկաշենկոն դեսպան Խաչատրյանին մաղթեց հաջողություն՝ իր հետագա գործունեության ընթացքում:
Նույն օրը դեսպան Խաչատրյանը հանդիպում ունեցավ նաև Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=207837&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել