Մեր բազմաչարչար ժողովուրդը հերթական անգամ դատապարտված է նախընտրական քարոզչական թատրոնի ականատեսը լինելուն: Չնայած ամեն անգամ խոստումները վեհ են, կենացները` խրոխտ, բայց արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է...
Քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող մարդու համար պարզ է, որ ՀՀԿ-ն իրական մրցակիցներ այսօր չունի: Ոչ մի դեպքում պայքարը չի ընթանում առաջին տեղի համար, պարզապես, կախված ձայների բաշխման դասավորությունից, վերջում պարզ կլինի, թե մյուսներից ով որքան քվոտա կունենա իշխանական հարթակում:
Ճիշտ է, մականունավորները այս անգամ նույնպես ՀՀԿ ցուցակում տեղ ունեն, այնուամենայնիվ, եկեք փաստենք, որ մեր շերտավոր հասարակության բոլոր հատվածներին ներկայացնելու համար անհնար է բացառապես «ֆիրմա» դեմքերով ռեյթինգային ցուցակ կազմել:
Ճիշտ է, զիլ կլիներ, որ մեր բոլոր ուժերում լիդերներն ու թեկնածուները բացառապես կիրթ մարդիկ լինեին, բայց եկեք սթափ հայացք նետենք մեր այսօրվա իրականությանը՝ արդյոք այսօր մեր հանրության մեծամասնության կողմից ընտրյալ համարվողները բացառապես կիրթ և գրագետ մարդիկ են: