Վերջին ամիսներին ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված աղետաբեր իրավիաճակը` մեղմ ասաց ամենահեշտերից չէ, նույնիսկ Եվրամիության պես գերհզոր ֆինանսական մեքենայի համար: Սակայն առավել շատ մտահոգիչ էր ու դեռ շարունակում է մնալ այդպիսին ԵՄ անդամ երկիր հանդիսացող Հունաստանում տեղի ունեցող վերջին ամիսների աննկարագրելի ճգնաժամը: Այն որ Եվրամիությունը ի սկզբանե ստողծվել է որպես տնտեսական կառույց հիմք է տալիս ենթադրել, որ գուցե եվրասկեպտիկների գաղափարները հեռու չեն իրականությունից և Եվրամիությունը` որպես այդպիսին ,շուտով, կդադարի գոյություն ունենալուց, քանի որ մենք տեսնում ենք դոմինոյի ֆենոմենով նույն բախտին է սկսում արժանանալ նաև Իտալիան, իսկ ոչ հեռու անցյալում այս խնդրի առջև էին կանգնած Իսպանիան, Իռլանդիան և Պորտուգալիան, սակայն, ի տարբերություն Հունաստանի և Իտալիայի, այս երկրներին հաջողվում է պահել ծանր, սակայն կայուն վիճակ: Այսպիսով Բրյուսելի պահանջով և, ինչու ոչ, Մեծ 20-յակի ճնշմամաբ Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուն հրաժարական տվեց, պատրաստակամություն հայտնելով բանակցել ընդդիմության հետ և գտնել խնդրի լուծում: Չնայած որ օրակարգում դեռ օրհասական է միայն Հունաստանի հարցը, սակայն նույն պահանջներով են հանդես գալիս նաև Իտալիայի ընդդիմադիր և որոշ իշխանական թևի խմբակցություններ, և ,որքան էլ զարմանալի է, այս անգամ կարծես հաջողությամբ են պսակվում այդ պահանջները: Խնդրի լուծմանը փորձ է արվում ներգրավել, ոչ միայն Եվրամիության երկրներին, այլ նաև Ռուսաստանին և Չինաստանին: Սա իհարկե շատ շահավետ տարբերակ է Ռուսաստանի համար` հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը: ԵՄ ստանում է անհրաժեշտ ֆինանսական հոսքերը, իսկ Ռուսաստանը ևս մեկ լծակ է ձեռք բերում` ԵՄ գցելով կախվածության մեջ: Օրերս բացված «Նորդ Սթրիմ»-ը ` հյուսիսային հոսանքը, ևս խորացում մցրեց ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների մեջ` հաշվի առնելով նաև ԵՄ տնտեսական լոկոմոտիվի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը լավ գործընկեր է: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա պաշտոնական Պեկինը հայտարարել էր, որ չի խառնվելու ԵՄ խնդիրներին և դրանց լուծմանը: Այնուամենայնիվ հետևելով իրադարձությունների զարգացմանը` նկատում ենք անդամ երկրների աճող վճռականությունը այս հարցի լուծման շուրջ: Այս օրերին Բրյուսելում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից արդեն իսկ պարզ է դարձել, որ եթե Հունաստանը չկատարի իր առջև դրված պահանջները համապատասխան ժամկետներում, ապա այն պարզապես դուրս կմնա եվրոյի գոտուց: Նույն բախտին կարող է արժանանալ նաև Իտալիան և գուցե սա է պատճառը, որ Իտալիայի վարչապետի դեմ են արդեն նաև իր նախկին համախոհները: Իսկ ԵՄ ֆինանսների նախարարների հայտարարության մեջ ասված է, որ Եվրոպական Միությունը չի կարող ռիսկի գնալ և վտանգի տակ դնել միասնական արժույթը: Իհարկե, արդեն իսկ պարզ է, որ սեփական ուժերով անդամ պետությունները չեն կարողանա դուրս գալ այս ճգնաժամից: Այսպիսով ԵՄ, որպես կայուն գոտի, այլևս դադարեց այդպիսին լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել