Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ` ասելով, որ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքային շրջանն իր կողմից առաջ է տարվելու եկեղեցական ավանդույթների համաձայն: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանը հնարավոր է լինելու անցնել ներդաշնակության և համերաշխության պայմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Բեքչյանն օրաթերթին հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:
Պատրիարքի ընտրված տեղապահը մարտի 19-ի առավոտյան Ստամբուլում մասնակցել էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու կիրակնօրյա արարողությանը, ինչից հետո հանդես էր եկել քարոզով:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=206798&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել