Թուրքական պարբերականում հրապարակված իր հոդվածում թուրք պատմաբանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս գործընթացները և եվրոպական երկրների կողմից Թուրքիայի դեմ կիրառված արգելանքները համեմատել է 1915թ. Դարդանելի ռազմագործողության հետ՝ նշելով, որ այդ պայքարը ոչ միայն չի ընդհատվել, այլ նորովի է շարունակվում: «ինչպես պատմական անցյալում, այնպես էլ հիմա Եվրոպան սպասում է դարպասների մոտ՝ Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային մասնատումն ապահովելու նպատակով»: Թուրքական մամուլում նմանատիպ հրապարակումների պակաս չկա, և արտաքին աշխարհի նկատմամբ հանրության մի մասի ընկալումները կառուցվում են այս և նմանատիպ ուղղորդումների պրիզմայով, ինչն իրականացվում է ամանաբարձր մակարդակով: Իշխանական մամուլում և արդի դիսկուրսում ամենակենսունակ շրջանառումը Թուրքիայի՝ «մի նոր պարտադրված ազգային ազատագրական պայքարի» փուլում լինելու հանգամանքն է, ինչն, անշուշտ, ունի իր ներքին պահանջարկն ու հրամայականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: