Հայաստանն աշխարհում իր շատ կողմերով է առանձնահատուկ՝ բնությամբ, աշխարհագրական դիրքով, հնամենի ազգով ու մշակույթով, քրիստոնյա հանրության մեջ առաջինը լինելով և այլն, սակայն առանձնահատուկ է նաև իր մոնոէթնիկ բնակչությամբ: Այո՛, դա նույնպես առանձնահատկություն է գլոբալացվող այս աշխարհում: Թե ինչպես Հայաստանը դարձավ մոնոէթնիկ, շատերին հայտնի է: Սակայն այսօր ազգի մաքրման մի նոր միտում է սկսվել: Ի՞նչ ասել է «ազգի մաքրման միտում»... Այսօր՝ Արցախյան հակամարտության կարգավորման այս տևական ժամանակահատվածում, մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ ադրբեջանցիների նախաձեռնությամբ «խաղաղության պլատֆորմ» անվամբ: Իհարկե, այդ պլատֆորմ կոչվածի գործողություններից պարզ երևում է, որ այդ ամենն արվում է քարոզչության համար, սակայն մի պարզ բան հարևան փոքրիկ թուրքերը (նկատի ունեմ՝ ադրբեջանցիներին) չեն հաշվարկել: Նրանք հետևողականորեն օգնում են, որ հայաստանյան հանրությունը ազատվի թուրքանպաստ, հայրենադավ փոքրամասնությունից, որոնք լռության զսպանակի ազդեցության ներքո այսքան տարիներ չեն արտահայտվել ու չեն արել այն, ինչը որ անում են կլորիկ գումարների գայթակղության ներքո:
Ստացվում է, որ հայրենասերները հայրենիքը մաքրեցին թուրքերից, իսկ հակառակորդ՝ մեր նկատմամբ թշնամանքով լցված հարևանները մեր հայրենիքը մաքրում են հայրենադավներից, դավաճան ճիվաղներից:
Չի կարող հայրենասեր հայ քրիստոնյա մարդը, կարդալով այդ պլատֆորմ կոչվածին միանալու տեքստը, ստորագրի դրա տակ, եթե ամեն ինչ այդ մարդու հայրենասիրության հետ կարգին է: Ի դեպ՝ իմ հաշվարկով մեզանում չկան մարդիկ, ովքեր բարեկամական գոնե երկրորդ շառավիղով Արցախյան հերոսամարտին մասնակից բարեկամ չունենան, ուստի պլատֆորմի մոլուցքով տարված հակառակորդի խաղին միացողները մեծապես լավություն են անում մեզ բոլորիս՝ հայ ժողովրդին, որ բացահայտում են իրենց երեսն ու ինքնամաքրվում հայաստանյան հանրության շարքերից: