Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր պահանջել հրապարակել հետագա իր քայլերը նույնն է, որ Լևոն Արոնյանից պահանջել՝ շախմատ խաղալիս բարձրաձայն արտահայտի իր մտքերը:
Մի բան ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել: Ռազմավարություն, որը հաղթանակ բերեց փետրվարի 18-ին և շարունակում է ՀՀ քաղաքական օրակարգում պահել նախագահական ընտրությունները:
Խորհուրդ կարելի է տալ, մտքեր արտահայտել, որն է ճիշտ և որը սխալ, բայց որ այդ ամենի հետ մարդիկ իրենց ներկայացնում են ամենագետ, որ իրենք են առաջարկում միակ հաղթական ռազմավարությունը, ավելի շուտ հակակրանք է առաջացնում այդ մարդկանց հանդեպ, քան համակրանք է առաջացնում:
Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այս պայքարը հաջողությամբ պսակվի: Մի նահանջեք, հավատով ու վստահությամբ առաջնորդեք ձեր ցանկությունը և ձեր գործնական քայլերով մաքսիմալ շատ մարդ ապահովեք ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/469034749834552
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել