Հետաքրքիր է հետևել ՀՀԿ և ԲՀԿ հեռակա երկխոսությանը:
Կարեն Ավագյանը զգուշացնում է, որ Երևանը չի վաճառվելու և դա ասում է Երևանի ու երևանցիների անունից: Հասկանալի է, թե նա ում է ակնարկում, որովհետև դրա պատասխանը տալիս է Էդուարդ Շարմազանովը՝ ասելով հետևյալը. «Մառազմատիկ լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր ՀՀԿ-ն մայիսին սպասվող ընտրություններում Երևանը զիջելու է ԲՀԿ-ին»:
Հարց եմ տալիս ձեզ, ինչո՞վ են տարբերվում Կ. Ավագյանի և Է. Շարմազանովի արտահայտությունները Ս. Սարգսյանի «խփելու ենք» արտահայտությունից, ասեմ՝ ոչնչով և կասեմ ինչու:
Նախ պետք է Երևանը առած լինես, երևանցիներին էլ հետը, որ խոսես նրանց անունից և ասես, որ չեն վաճառվում, իսկ երկրորդն էլ Երևանը ՀՀԿ-ի համար գրավյալ տարածք է, և հիմա էլ չեն պատրաստվում զիջել: Բայց դե հասկանալի է չէ՞, թե ինչու են այդպես ասում, որովհետև նրանք այդպես են համարում:
Աչքիս Գյումրի երկուսի ենք սպասելու:
Չխրատվելով Գյումրու արդյունքից և դասեր չքաղելով՝ նրանք Երևանում էլ են պարտվելու, ինչպես պարտվեցին Գյումրիում ՀՀԿ և ԲՀԿ միասնական ուժերը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ArmanMushegyan/posts/468635179874509
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել