Օրերս ՀՀԿ-ն հրապարակեց իր նախընտրական տեսահոլովակն ու ՀՀ-ում հիստերիա բարձրացավ։ Մարդիկ մեղադրում են Ռեինկարնացիային, Լևոն Արոնյանին և Արթուր Աբրահամին՝ այդ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելու համար։
Քաղաքականությունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ, իսկ մեր ֆեյսբուքյան տիրույթում թույլ նյարդերով քաղաքականության մասին խոսողների պակաս չկա։
«Չգնալ Ռեինկարնացիայի համերգին, չդիտել Արթուրի մենամարտերը, չսիրել Լևոնին» կոչերը մեր երկրի վիճակի ուղիղ համեմատականն են։
Դուք այս կամ այն դաշինքից եք, այն մարդիկ ՀՀԿ-ին են սատարում, որտե՞ղ է խնդիրը, թե՞ ով իշխանությանը չի հայհոյում, DAVACHAN է։ Եթե սովորենք մեր գործով զբաղվել ու կոնկուրենտի արածին գոնե անտարբեր լինել, ոչ թե ռուպռով առավոտից երեկո նրանց փնովել, գուցե մենք էլ հաջողենք։
Դավաճան եզրույթից ու վիրավորական արտահայտություններից մի քիչ զգույշ է պետք լինել, ձեր կողքին ձեր ընկերներն են, որոնց մեջ գուցե ՀՀԿ համակիրներ կան։
Երեկ մեկնարկել է նախընտրական քարոզարշավն ու Ֆեյսբուքում, բացի ՀՀԿ կայքից ու տեսահոլովակից, ուրիշ նախընտրական տեսահոլովակ կամ ծրագիր չէր քննարկվում, բոլորով, ես էլ այս գրառումով կրկին գովազդեցի այդ հոլովակը։ Ինչո՞ւ է այդպես...
1. Մարտի 8-ին Ռեինկարնացիայի համերգն է, այսօր ազգի փրկիչները վաղը կանգնելու են DAVACHANNERI համերգին։
2. Լևոնի հերթական հաղթանակով ուրախանալու են։
3. Արթուրի ամեն ստացած հարվածից վատ են զգալու։
ՖԲ-ն յուրահատուկ է։ Մինչ ՖԲ-ն մարդիկ հազիվ դարձել էին հոմոսապիենս, իսկ հիմա՞․․․