«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմը միլիոնավոր նավթադոլլարներ է ծախսում իր կոռումպացված կառավարության իմիջը մաքրելու համար` միաժամանակ քաղաքացիական բնակչությանը պահելով ծայրահեղ աղքատության մեջ, ճնշելով լրագրողներին ու ընդդիմությանը»,- ցույցի ժամանակ նշել է Հարավային Ամերիկայի հայ երիտասարդական ֆեդերացիայի անդամ Բրենդա Քեչիյանը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ենթարկվում ադրբեջանական ճնշումների և արդեն 25 տարի է կառուցում է իր անկախ ժողովրդավարական պետականությունը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և մասնավորապես Արգենտինայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ և անկախ պետությունը»,- նշել է Քեչիյանը:
Ցույցի ընթացքում հնչել են նաև Ադրբեջանում բանտարկված իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատման օգտին կոչեր: