Times.am-ը գրում է.
Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է: Հարցն այլընտրանք պարզապես չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես և իմ ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչ օրս ապրում ենք մի իրադրությունում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սակայն ես այդուհանդերձ վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղություն հնարավոր է: Այս հարցն այլընտրանք չունի»,- հայտարարել է Արցախի նախագահը:
Սահակյանն ընդգծել է, որ արցախյան կողմը հանդես չի գալիս ագրեսիվ, շովինիստական և ազգայնական հայտարարություններով: «Պաշտոնական Բաքուն, ցավոք, ամբողջությամբ հակառակն է անում: Հենց Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է հանդիսանում ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին առկա միակ խոչընդոտը»,- ասել է Բակո Սահակյանը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=204559&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել