Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը մեջլիսից գա, ես կհաստատեմ այն: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել սահմանադրությունը: Այս պահից հայտարարում եմ` եթե անհրաժեշտ լինի, այդ հարցով էլ հանրաքվե կանցկացնենք»,- Մանիսայում ժողովրդի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=203974&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել