1921թ. փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին 21 հայ քաղաքական և ռազմական գործիչներ, այդ թվում՝ Սարդարապատի ճակատամարտի հերոսներ Ղորղանյանը և Համազասպը: Բոլշևիկներից Ավիս Նուրիջանյանը անձամբ էր կացնահարում բանտում պահվողներին: Ավիս Նուրիջանյան մեկն էր 5-րդ շարասյուն հանդիսացող այն բոլշևիկներից, ովքեր Սարգիս Կասյանի գլխավորությամբ Ռազմահեղափոխական Կոմիտեի և ռուսական 11-րդ կարմիր բանակի հետ միասին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից մտան Հայաստան և վերջ տվեցին ՀՀ գոյությանը: Ի դեպ՝ դասական կոլաբորացիոնիստ Առաջին Հանրապետության դահիճներից մեկի Սարգիս Կասյանի անունով ոչ ավել, ոչ պակաս, փողոց կա Երևանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: