Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև իրավական ոլորտում առկա համագործակցությունը:
Արյա Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ ընտրական նոր օրենսգրքին: Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն իրականացվել են բացառապես քաղաքական կոնսենսունսի արդյունքում և որպես լավագույն օրինակներ նշել ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու որոշումն ու ընտրական գործընթացում կատարված նորամուծությունը՝ անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ բոլորի գերնպատակը աննախադեպ բարձր որակի ընտրություններ անցկացնելն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=202871&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել