ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի նեղացել ՀՀԿ-ից, որ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը պատասխանելով այն հարցին, թե նեղացած չէ՞, արդյոք, ՀՀԿ ցուցակում ընդգրկված չլինելու համար նշեց. «Թույլ տվեք կուսակցական հարցերին չպատասխանեմ՝ չնայած ոչ մեկից չեմ նեղանում»:
Հարցին, թե կմասնակցի՞ ՀՀԿ-ի քարոզարշավին՝ գյուղնախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով, այն, ինչ անում եմ ես, արդեն քարոզարշավ է»: Քաղաքականության հետ կապված այլ հարցերի գյուղատնտեսության նախարարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ կան կանոնակարգեր:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=202665&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել