ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային ժողովի ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխելու մասին հարցին:
«Ես շատ թեթև եմ վերաբերում հարցին` ապրիլի 2-ին, թե՞ 9-ին կլինեն ընտրությունները, ոչ թե չկարեւորելով ապրիլի 2-ի օրը... Ես մեծ հարգանք ու վերաբերմունք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հերոսություն են արել Ղարաբաղի անվտանգության համար։ Եթե նույնիսկ ընտրությունները լինեն ապրիլի 2-ին, դա չի խանգարի, որ գնանք Եռաբլուր, միաժամանակ այդ օրը կատարենք արդար ընտրություն»,- ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ ընտրությունների օրը փոխելու հարցը որոշողն ինքը չէ:
Ավելի վաղ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական բոլոր ուժերի կողմից լինի համաձայնություն, ինքը դեմ չի լինի փոխել ընտրությունների օրը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=202550&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել