Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատուն նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանն է, Արարատի մարզի պատասխանատուն փոխմարզպետ Հայրապետ Բաբայանն է, Արմավիրում` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Արագածոտնում` մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Շիրակում` մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Լոռիում` Մարտուն Մաթևոսյանը, Տավուշում` Քաջիկ Մարդանյանը, Գեղարքունիքում` ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, Կոտայքում՝ Պետրոս Մեղրյանը:
Երևանի Աջափնյակ, Դավիթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ՀՅԴ շտաբի պատասխանատուն կլինի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը, Քանաքեռ- Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքի շտաբը կհամակարգի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի շրջաններն ընդգրկող ընտրատարածքում` Արսեն Համբարձումյանը: