Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա կեսերին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր նախընտրական ծրագրի հիմքում լինելու են անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացը, ժողովրդավարության զարգացումը, արդարադատության ոլորտում առկա խնդիրների հնարավորինս վերացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանը պետք է շարունակի բարեկամական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկխոսությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հարևան երկրների հետ:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=201987&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել