Հաշվի առնելով պաշտպանական ոլորտում սահմանամերձ գյուղական համայնքների խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել միջգերատեսչական խորհուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:
«Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրները`առաջարկում եմ ՊՆ գլխավորությամբ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել: Այդ հանձնաժողովին կից մշտապես պետք է գործի սահմանամերձ գյուղերի ղեկավարների խորհուրդ, որպեսզի հարցերը լուծվեն ոչ թե առանձին, այլ համակարգային»,- ասաց նախարարը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=201841&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել