Այսօր տեղեկություններ էին տարածվել ալ-Բաբում Սիրիայի կառավարական բանակի կողմից թուրքական զինված ուժերի թիրախների ռմբակոծման մասին, ինչի հետևանքով թուրքական բանակը մարդկային կորուստներ էր ունեցել: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների այսօրվա հեռախոսազրույցներից հետո՝ քիչ առաջ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի՝ ռուսական ռազմական ինքնաթիռը սխալմամբ հարվածներ է հասցրել թուրք զինվորականների դիրքերին, ինչի հետևանքով սպանվել էր 3, վիրավորվել՝ 11 զինծառայող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: