Իրան-Հայաստան հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ և նրանք երբեք այնքան խնդիրներ չեն առաջացրել ինչպես Իրանի հարաբերություններն իր մյուս հարևանների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Tasnim գործակալությունը, նման հայտարարությամբ շաբաթական մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
Քասեմին հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որ միջնորդական առաքելություն է ստանձնել Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օրերս Իրան կատարած այցին` Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ այդ այցի ընթացքում քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես Սիրիայի հարցը:
Քասեմին ընդգծել է նաև, որ Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, որի հետ Իրանն ունի պատմական, մշակութային և քաղաքական կապեր:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=201074&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել