«Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Թե որ դաշինքի հետ մենք կմասնակցենք ընտրություններին, կարող եմ ասել, որ մենք վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ ունենք, որոնք լիազորված են կուսակլցության խորհրդի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:
Հարցին` ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:
Անդրադառնալով հարցին` կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ` Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=200722&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել