Հայաստանն իր Սահմանադրությունում եւ Ընտրական օրենսգրքում ամրագրեց այն վիճահարույց դրույթը, ըստ որի՝ եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ որեւէ կուսակցություն չի ստանում ձայների մեծամասնությունը, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ առավելագույն ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերի միջեւ։ Ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ այս խիստ կասկածելի դրույթը ակնհայտորեն ընդօրինակված էր Իտալիայում 2015 թվականին ընդունված օրենսդրությունից, որն, ի դեպ, մինչեւ հիմա գործնականում չի կիրառվել։ Չորեքշաբթի օրը Իտալիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ դրույթը։ Այսպիսով՝ այդ վիճահարույց դրույթը չի գործելու նույնիսկ այն երկրում, որից մենք այն ընդօրինակել ենք։ Միգուցե պետք չէր կապկել, հարգարժան սահմանադրագետներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել