Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:
Fitch-ի գնահատմամբ` 2016թ-ին տնտեսական աճի որոշակի դանդաղումը պայամանավորված է պահանջարկի նվազմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է ֆինանսական փոխանցումների նվազմամբ: Ռուսական տնտեսությունում արձանագրված վերականգնման միտումները, ըստ ընկերության, կփոխանցվեն նաև Հայաստան և 2017 ու 2018 թվականներին հնարավոր կլինի ակնկալել համապատասխանաբար 2.1 և 3.1 տոկոս տնտեսական աճ:
Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանում շարունակվելու է պահպանվել կայուն սոցիալական և քաղաքական իրավիճակը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում չի կանխատեսվում այնպիսի երկարաժամկետ էսկալացիա, որը կարող է ազդել երկրի տնտեսական և ֆինանսական կայունության վրա: